Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշո...

Այս պահին Ադրբեջանի դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ չկան, իրավիճակը գնահատվում է․ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

Ավելի վաղ Եվրախորհրդարանի անդամները կոչ էին արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ՝ կապված Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ.

«Ցանկացած պատժամիջոցներ ընդունվում են անդամ երկրների կողմից, հիմա գնահատական ​​պետք է լինի, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում»,- ասված է հայտարարության մեջ։