Միջազգային որեւէ հայց հետ չի վերցվել եւ նման...

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝  ո՛չ Եղիշե Կիրակոսյանի, ո՛չ իր օրոք Ադրբեջանի դեմ ներկայացված որևէ հայց հետ չի կանչվել։ Այս մասին փոխանցում է Փաստինֆոն:

«Նման քննարկում չկա, եթե լինի, ապա ձեզ հաստատ տեղյակ կպահեմ»,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ նշելով, թե բոլոր դատական ատյաններում պաշտպանում է ՀՀ շահերը։

Դիտարկմանը, որ նախաստորագրված պայմանագրում կա կետ, որ հայցերը պետք է հետ քաշվեն՝ Կարեն Անդրեասյանը պատասխանեց՝ նշելով, որ ուսումնասիրել է ողջ փաթեթը, գրասենյակը չի ստացել որևէ առաջարկ՝ հայցերը հետ քաշելու։ 

«Եթե կառավարությունը, ԱԺ-ն, ՍԴ-ն կորոշի վավերացնել որևէ համաձայնագիր, որով կորոշի որևէ իրավական գործընթաց դադարեցնել, ապա այդ մասին դուք ինձնից ավելի շուտ կծանուցվեք»,- նշեց Անդրեասյանը։