Ադրբեջանի արտգործնախարարը բանակցություններ է...

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քայա Կալլասի հետ:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ քննարկվել է Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով ստեղծված անվտանգության իրավիճակը։

Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով ստեղծված անվտանգության իրավիճակի առնչությամբ։

Նրանք միաժամանակ մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։