Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է մասնակցությունը Հա...

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին ծրագրված սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների նիստին մասնակցությունը։ Այս մասին APA-ի խնդրանքին ի պատասխան ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

ԱԳՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում տեղի կունենա պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հինգերորդ նիստը։