Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդակա...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական և կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ:  Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Ջեյհուն Բայրամովը և Ռուսլան Էդելգերիևը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: