Ադրբեջանի 86.600 քառ. Կմ-ը ներառո՞ւմ է Արցախը...

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ էլ ճանաչվել է, այստեղ նոր բան դժվար թե լինի այդ առումով: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով Բրյուսելում մայիսի 14-ին Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը:

«Բանակցություններն ընթանում են ԼՂ իրավունքների եւ անվտանգության միջազգային մեխանիզմների ապահովման շուրջ»,-ասաց նա:

Լրագրողները մի քանի անգամ հարց ուղղեցին փոխնախարարին, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ընդունել ասելով նշանակում է՝ ընդունել Արցախը Ադրբեջանի կազմում, սակայն փոխնախարարը չպատասխանեց: