Ադրբեջանցիները քանդել են Արցախի Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղում գտնվող Մակունի կամուրջը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Caucasus Heritage Watch-ը՝ Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը։
1890 թվականին կառուցված Մակունի փոքր կամուրջը կառուցված էր Իշխանագետի վտակներից մեկի վրա։
Դա տեղի է ունեցել ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ են վկայում կազմակերպության ներկայացրած արբանյակային լուսանկարները։
Կամուրջը քանդվել է Ադրբեջանի հսկողության տակ անցած այդ հատվածում ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում։ Նշվում է, որ կառույցը դժվար է տարբերակել արբանյակային լուսանկարներում դրա փոքր չափերի պատճառով, սակայն CHW աղբյուրները հաստատել են փաստը։





