Ադրբեջանցիները, ցեղասպան գործողությամբ, օգնու...

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

Իրականում՝ ադրբեջանցիները սույն ցեղասպան գործողությամբ խորքի մեջ օգնում են ՀՀ իշխանություններին կամ առնվազն փոխլրացնում նրանց քայլերին: Քանզի երկուստեք.

Ա. Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում,

Բ. պայքարում են, որ Արցախը ջլատվի, կոտրվի, հանձնվի թշնամուն («Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների»՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսելու կոչերը ոչ այլ ինչ են, քան հանձնվելու մասին բանակցություններ),

Գ. տեսանելի և ոչ տեսանելի կերպով ձեռնարկում են գործողություններ, որոնց նպատակը ռուսական ներկայության չեզոքացումն ու փոխարենը թուրքական շահերի ներկայության ապահովումն է տարածաշրջանում՝ անգլոսաքսերի բարձր հովանու ներքո,

Դ. օգտվելով Ռուսաստանի շուրջ ստեղծված ծանրագույն վիճակից, խաղաղապահների՝ զենքի ուժ կիրառելու լիազորությունների բացակայությունից, անխնա նսեմացնում են Ռուսաստանի ներկայությունը՝ առկա իրավիճակի բոլոր մեղքերն ուղղակի և անուղղակի վերագրելով ՌԴ-ին:

Եվ վերջապես.

44-օրյա պլանավորած պատերազմի օրինակով՝ հայ ժողովրդին արյունաքամ անելու սպառնալիքներով մոտ օրերս հանձնվելու է Սյունիքի միջանցքը: Ադրբեջանցիներն այստեղ էլ են խորքի մեջ օգնում ՀՀ իշխանություններին, և ցուցադրվելու է «Սյունիքի միջանցքը տրվեց ճարահայտյալ՝ ցեղասպանությունը կանխելու և կյանքեր փրկելու համար» տրագիկոմեդիան (դե, բնականաբար, դա կհամեմվի՝ «դավաճաններ» բռնելու, հնից եկած ինչ-որ փաստաթղթեր հրամցնելու և այլ ավանդական սոուսներով):

Ավարտ.

որոշ ժամանակ անց՝ Սյունիքի թյուրքական միջանցքով փակվելու է նաև դեպի Սյունիք տանող ճանապարհը, և թյուրքական նվաճողական շղթան մոտենալու է Երևանին:

Եվ այս ամենը իրագործվում է խորքի մեջ իրար օգնելով՝ պասերով. Աննա Հակոբյանի՝ ճղած ջինսով անհոգ ֆուտբոլ նայելը վկա...