
Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գրեթե միաժամանակ փակվել էին փողոցները։ Ադրբեջանցի «բնապահպանները» փակել էին Արցախ-Հայաստան միակ ճանապարհը, իսկ ՔՊ-ական իշխանությունը՝ Երևանի կենտրոնը՝ Մաշտոցի պողոտան։
Ադրբեջանցիների ճանապարհ փակելուն նիկոլենք պատասխանում էին Մաշտոցի պողոտան փակելով ու տոնական լույսեր կախելով։ Փակել էին նաև Հանրապետության հրապարակ և Մաշտոցի պողոտա մտնող փողոցները, որպեսզի լույսեր կախեին փողոցում ու չտեսավարի լուսավորեին նաև կառավարության շենքը։
Երկուսն էլ նույն ֆունկցիան են կատարում։ Բարի ու չար ոստիկանների հայտնի տեխնոլոգիայով։