Մենք ադրբեջանցի գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում անցյալ տարվա հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների շուտափույթ ազատ արձակման և տուն վերադարձի անհրաժեշտության վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք անշուշտ արդիական ենք համարում ռուս-ադրբեջանական հարաբերությունների շուրջ տեղեկատվական ֆոնի առողջացումը։
Եվ, իհարկե, դա կօգներ հետագա արդյունավետ երկխոսությանը», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։



