Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են իրենց գեր...

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Տեղ գյուղի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողի լուսանկարները:

«Ռուսլան Փանահովը Լաչինի շրջանի տարածքում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս անբարենպաստ եղանակային պայմաններում տեղափոխվել է Հայաստանի Տեղի շրջան։ Փանահովն Ադրբեջանի Շամկիրի շրջանից է, զինծառայության է անցել 2023-ի հուլիսին»,- նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: