Ադրբեջանական շրջափակումը հանգեցնում է Լեռնայի...

Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրան համաձայն է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում։

Նշվում է, որ պատգամավորներ Ագնես Մալդերի և Դոն Սեդերի հարցերին տրված հարցերին ի պատասխան՝ Նիդեռլանդների արտգործնախարարը հայտնել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում. 2023 թվականի փետրվարի 10-ի Խորհրդարանին ուղղված իր նամակում նախարարը գրում է, որ Նիդեռլանդները տարբեր բանակցությունների և հայտարարությունների ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել եռակողմ համաձայնագրի դրույթները։

«2023 թվականի հունվարի 19-ին հեռախոսով խոսել եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Ադրբեջանցի իմ գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում ես փոխանցել եմ հումանիտար իրավիճակի վերաբերյալ իմ մտահոգությունները և խնդրել եմ ադրբեջանական կողմին ապահովել ազատ տեղաշարժ։ Նույն օրը վարչապետը նույն ուղերձն է հղել Ադրբեջանի նախագահ Ալիևին Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում»,- ասում է նախարարը։

Նախարարը հավելում է, որ Սեդերի և Մալդերի միջնորդության համաձայն՝ նախարարների կաբինետը նաև դիտարկում է, թե եվրոպական մակարդակով հետագա ինչ տարբերակներ կան՝ Ադրբեջանի իշխանություններին համոզելու դադարեցնել շրջափակումը։