Ադրբեջանական մարտական դիրքերից հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանի ուղղությամբ, որը Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել:
Ինչպես տեղեկացրին Արցախի ՆԳՆ ոստիկանությունից, կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները, ոչ ոք չի տուժել: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին: