Ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված...

Ադրբեջանական կողմից ապրիլի 8-ին ժամը 22.50-ի սահմաններում  հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, ընդգծելով, որ կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

t1.jpg (1.47 MB)