Անհայտ կորած կամ մահացած անձանց խնդրի լուծման ծրագիրը Սլովենիայի համար շատ կարևոր է։ Այդ մասին այսօր հայտարարել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Բարձր եմ գնահատում, որ հայ դիվանագետներն ամեն տարի մասնակցում են արևելյան գործընկերության դիվանագիտների համար նախատեսված մեր սեմինարներին։ Եկող տարի ընդլայնելու ենք այս գործընկերությունը, կենտրոնանալու են երիտասարդական ռազմավարական համաժժողովի վրա։ Դուք նշել եք հոգեսոցիալական վերականգնողական ծրագրերը անհետ կորած կամ անմահացած երեխաների համար։ Ինձ, Սլովենիայի համար սա շատ կարևոր է, անձամբ ես ուշադրությունս սևեռել եմ այս հարցին։ Մենք փորձելու ենք այս ծրագիրն էլ ավելի արդյունավետ դարձնել 2027 թվականի համար»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է այսօր ստորագրված փաստաթղթին, ապա նա նշել է, որ այն լավ էներգետիկ համագործակցության հիմք է, հրաշալի օրակարգ է տեսնում։
«Փոխըմբռնման հուշագիրը ստորագրելուց հետո պետք է պարզապես գնալ ու անցնել գործի, որ թվերն իսկապես էլ ավելի ցույց տան այն ամենն, ինչի շուրջ համաձայնության ենք եկել։ Ես այստեղ եմ գործարար պատվիրակության հետ, սա առաջին նման այցն է 2010 թվականից ի վեր, որը մենք գործարար պատվիրակության ուղեկցությամբ ենք Հայստան այցելում։ Սա շատ կարևոր է ու արտացոլում է մեր հանձնառությունը նաև քաղաքական հարաբերությունները վերածելու կոնկրետ տնտեսական հնարավորությունների, քանի որ ի վերջո հենց սրա մասին է, երբ մենք ունենում ենք քաղաքական երկխոսություններ, դրանք շատ ակրևոր են, բայց դրանից հետո պետք է արդյունքները տեսնենք։ Սլովենիայում ասում ենք՝ տնտեսության 80 տոկոսն այն է, ինչ մենք ստեղծում ենք, Սլովենիայում մեծ մասը մենք արտահանում ենք։ Ուստի մենք՝ դիվանագետներն ու արտաքին գործերի նախարարությունները շատ կարևոր շարժիչ են բացելու համար համագործակցության դռները սլովենական տնտեսության համար։ Պարզ է, որ ես ուրախ եմ, որ այսօր սլովենական ու հայկական ընկերությունները համախմբող գործարար համաժողովին ներկա ենք գտնվելու»,-ասել է նա։



