Ադրբեջանական գերությունից վերադարձած լիբանանա...

Ադրբեջանական գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը այսօր վիրահատվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա կինը՝  Լինդա Էուլջեքչյանը։

«Ես իսկապես հույս ունեմ, որ Վիգենը ապահով դուրս կգա վիրահատությունից: Երանի բոլորը աղոթեն նրա համար Նա արժանի է մեր բոլորի աջակցությանը եւ աղոթքներին»։

Հիշեցնենք, որ նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, նա լուրջ առողջական խնդիրներ ունի՝ բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։