Ադրբեջանական արկածախնդրությունը այս ու հետագա...

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով արդեն մեկ ամիս է Սոթքի հանքը չի աշխատում: Ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հանքի աշխատանքներին խոչընդոտելու համար:

Նշեմ, որ մարտական դիրքերի մի մասն անցնում է հենց հանքի տարածով, տեղում դիրքեր ունեն և´ հայկական, և´ ադրբեջանական կողմերը:

Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով. ադրբեջանական արկածախնդրությունը այս ու հետագա փուլերում պետք է կանխել»։