«Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան-Բուլղարիա» «կանաչ»...

«Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան-Բուլղարիա» «կանաչ» էներգետիկ միջանցքի իրականացման տեխնիկական աշխատանքները կսկսվեն այս շաբաթ Սոֆիայում։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունը։

«Այս շաբաթ Բուլղարիայում կսկսվեն տեխնիկական աշխատանքները կանաչ էներգետիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ, որի մասին հուշագիր է ստորագրվել չորս երկրների կողմից Բաքվում: Համապատասխան նախարարությունների և էներգետիկ օպերատորների փոխնախարարները պատրաստվում են հանդիպել Սոֆիայում՝ սկսելու նոր էներգետիկ միջանցքի շուրջ աշխատանքները»,- նշել են գերատեսչությունում։

Ապրիլի 4-ին Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարները ստորագրել են կանաչ էներգիայի ոլորտում համագործակցության հուշագիր՝ դրանով իսկ սկիզբ դնելով նոր կանաչ էներգետիկ միջանցքի ստեղծման գործընթացին։

Փաստաթղթի համաձայն, չորս երկրների էներգետիկայի նախարարությունները կնպաստեն պետական ​​և մասնավոր հատվածների միջև համագործակցության ամրապնդմանը` էներգետիկ համակարգերի արդիականացման և էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի հնարավորությունների ընդլայնմանն ուղղված համատեղ ներդրումային նախագծերի բացահայտման հնարավորությունները խթանելու համար: