Եվրոպական միության գրասենյակի առաջ «Ադեկվադ» ՀԿ անդամները պաստառներ փակցրեցին:
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, մեծ մասամբ հովանավորվել է հենց այս կառույցի կողմից, ընդ որում՝ ոչ միայն ֆինանսապես, այլ նաև՝ բարոյապես, քաղաքականապես, կադրային առումով։ Հայաստանում սահմանադրական կարգի տապալման պրոցեսը ակնհայտորեն Եվրամիության օրակարգի մեջ էր»,-ասաց «Ադեկվադ» ՀԿ-ի անդամ Արթուր Դանիելյանը։
Վերջինս նշեց՝ իրենք դեռ մեկ տարի էին ասում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, սահմանադրական կարգի տապալում է, և երեկվա վարչապետի կոչից հետո շատ քաղաքացիներ սկսել են ասել, որ նա սահմանադրական կարգի տապալման կոչ է անում. «Իրերն իրենց անունով պետք է կոչել, սահմանադրական կարգը Հայաստանում տապալվել է առնվազն մեկ տարի առաջ, երբ իշխանության զավթման պրոցեսը սկսեց»։
Ակցիայի մասնակիցները պաստառներ են պահել. «Այժմ երջանի՞կ եք», «Հետ տարեք ձեր խամաճիկներին», «Հայկաստանը օկուպացիայի տակ է» գրություններով:
Նրանք այս պահին և այսօրվա ընթացքում գտնվելու են Ֆրիկի 21 հասցեում, Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում:



