Աբսուրդ է՝ ցույցեր նախապատրաստելը ներկայացնել...

«Բոլորիս համար գաղտնիք չեն մեր երկրում իրավապահների գործողությունները, իշխանության մոտեցումները, երբ ինչ-որ բաներ կարող են կամ օդից հորինվել, կամ եղածն այնպես շուռ տալ, այնպես ներկայացնել, որ լինի չափազանցված, կտրված կոնտեքստից։ Այնպես որ, ոչ մի վստահություն չեն ներշնչում իրենց բերած միջնորդությունները»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդությանը։ 
Նա ասաց, որ կարդացել է Արթուր Սարգսյանի վերաբերյալ մեղադրանքը, քանի որ այնտեղ նաեւ կալանքի հարց կա․ «Եվ ուղղակի բացարձակ աբսուրդ է էդ ամեն ինչը՝ ցույցեր նախապատրաստելը, անհնազանդության ակցիաներ նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն։ Սա ուղղակի աբսուրդ է, մենք ավելի մանրամասն կխոսենք նիստի ընթացքում»,- ասաց Լեւոն Քոչարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում