«Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։ Գրել է Թելագրամի Mediaport ալիքն ու հրապարակել լուսանկարներ։
«Նշենք, որ ծնողները փորձում են այս պահին մուտք գործել դիահերձարան, բայց ոստիկանները շրջափակել են մուտքը՝ ստելով, թե այնտեղ զինվորների մարմիններ չկան:
Լուսանկարը Mediaport-ին ուղարկել են րոպեներ առաջ, տուբերկուլյոզի հիվանդանոցից»,-գրում է ալիքը։





