Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճան...

Հունվարի 10-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։  Այս մասին հայտնում են  Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ-ից։

Արարատի, Արտաշատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: