Վլադիմիր Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում, լրագրողներին ասել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան։
Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել Վրաստանի ղեկավարությանը վերականգնել «իր տարածքային ամբողջականությունը՝ բացելով երկրորդ ճակատը»։
«Զելենսկին և նրա թիկունքում կանգնած ուժերը փորձում են ռազմական իրավիճակ հրահրել Անդրկովկասում և նոր արյունալի պատերազմ սանձազերծել մեր տարածաշրջանում», – ասել է Բժանիան մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, վերջին շրջանում Զելենսկու նման հայտարարությունները պարբերական բնույթ են կրում։
«Ես կցանկանայի, որ ուշադրություն դարձնեիք Արևմուտքի արձագանքին, որը շատ դանդաղ է կամ գրեթե չկա, քանի որ նրանք նման տեսակետներ ունեն Աբխազիայի հետ կապված»,- ընդգծել է Աբխազիայի ղեկավարը:



