Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ 2024 թ. հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Ամփոփվել են բռնի անհետացման վերաբերյալ գործերով կատարված աշխատանքների արդյունքները և ձեռնարկվելիք միջոցառումները:
Այնուհետև քննարկվել են ծնողների անունից ներկայացված առաջարկությունները և կայացվեցին համապատասխան որոշումներ: