ԱԱԾ գեներալը հայտարարում է, որ գաղտնալսել է Ա...

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հետ, որը աղմկահարույց բացահայտումներ է արել։ ԱԱԾ գեներալ ներկայացող անձը իր հարցազրույցի ընթացքում սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել, որը եթե համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև մեծ դիվանագիտական սկանդալ կարող է սկսվել․«․․ԱԱԾ-ն ամեն ինչ արել է, որ Ս. Սարգսյանը չկարողանա իրացնել այն վտանգավոր, ազգասպան, ազգակործան ծրագրերը, որոնք իրենք փորձում էին իրականացնել։ Ամբողջ ընթացքում հարցը վերաբերում էր 2 ուղղության. 1-ին՝ երկրի տնտեսական-քաղաքական զարգացումը։ Մենք գաղտնալսում էինք եւ օպերատիվ-հետախուզական, գործակալական արտաքին դիտարկման ամբողջական աշխատանք էինք իրականացնում բոլոր այն խնդիրների առնչությամբ, որոնք վերաբերում էին երկրին։

Կոնկրետ կարող եմ ասել, որ բավականին լուրջ տեղեկատվություն էր ստանում, օրինակ, ԱՄՆ դեսպանատանը աշխատող հայազգի Լիլիթ Օհանյանի բնակարանից, որտեղ գաղտնալսման սարքեր էին տեղադրված, եւ որտեղ հավաքվում էին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքս եւ ԱՄՆ փոխդեսպան Ժոզեֆ Փենինգտոնը։ Նրանք իրենց բոլոր զեկույցներում, սկսած 2008թ. Սերժ Սարգսյանի ընտրվելուց այնուհետ, զեկուցում էին, որ երկրում տիրում է թալան»,-ասել է Տիգրան Բարսեղյանը։