«Հայաստանում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող անհատները, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, մասնակցել են ընտրություններին, այդ ընտրություններին ստացել են մեր հայրենակիցների վստահության քվեն, հայտնվել են ԱԱԾ մեկուսարանում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, որը տնային կալանքի մեջ է։ Անգամ այն աղաղակող ընտրակեղծիքներից հետո այդ մարդկանց ազատության մեջ գտնվելը Նիկոլ Փաշինյանի շահերից, կոպիտ ասած, չի բխում։
Եվ սա նաև ազդակ է։ Այդ բոլոր գործիչներն էլ ավանդաբար Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ջատագովն են։ Այսինքն՝ միշտ ասել են, որ մեզ համար դա կարևոր նշանակություն ունի։ Սա նաև ազդակ է, ինչու չէ, Ռուսաստանի Դաշնությանը, որ այն գործիչներին, որոնք ավանդաբար այդ հարաբերությունների կողմնակիցն են, ես պահում եմ պատանդի կարգավիճակում՝ ինչ-որ տեղ նաև հույս ունենալով, որ կարող է սա օգտագործել՝ իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



