Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ։
«Արաքսիս Ինժեներինգ» ընկերությունը ստեղծվել է արդիական մի գաղափարով՝ օգնել հավակնոտ առաջադեմ տեխնոլոգիական ընկերություններին աճել, գտնել անհրաժեշտ գործընկերներ, ներգրավել ներդրումներ և դուրս գալ միջազգային շուկաներ։
Մեզ հետաքրքրում են առաջադեմ տեխնոլոգիաները, և առաջին հերթին՝ հավակնոտ մարդիկ, նրանց գաղափարներն ու այն ներուժը, որը կարող է իրական փոփոխություն բերել։
Այս քայլը տարիներ կատարված աշխատանքի ընթացքում կուտակած փորձի, ձևավորված կապերի ու գիտելիքների գրագետ կիրառման լավագույն հնարավորությունն է։
Հասարակական հատվածում․
- Կշարունակեմ անդամակցել վարչապետին կից ՀՀ գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդին։
- Կշարունակեմ ներգրավված մնալ նաև Նորարարության հայկական հիմնադրամում՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Հաջորդ փուլը մեկնարկեց։ Բոլորիդ հրաշալի օր եմ մաղթում։ Կհանդիպենք ճանապարհին»-գրել է նա։



