Գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցով պահանջում է բռնագանձել ՕԵԿ նախկին նախագահ, Անվտանգության նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին պատկանող 3 գույք և շուրջ 900 միլիոն դրամ:
Բաղդասարյանի կնոջ ու հոր գույքի ու դրամական միջոցների վրա կալանք է դրվել:
Պատասխանողները դատախազությունում ծանոթացել են նյութերին: Բաղդասարյանի ներկայացուցիչը «Լուրեր»-ի հետ զրույցում պնդել է, որ իր վստահորդը ապօրինի գույք չունի:



