90 հազար դոլար արժեցող մեքենա Աննա Հակոբյանի...

Ստացված տեղեկատվության իսկությունը ճշտելու համար մենք հարցումներ ուղարկեցինք Աննա Հակոբյանի գրասենյակ, ԱԱԾ Պետական պահպանության ծառայություն և ֆինանսների նախարարություն։ Բոլոր գերատեսչություններին ուղված մեր հարցումներում մենք խնդրել էինք պարզաբանել, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերվել ավտոմեքենան և ո՞ր գերատեսչությունն է հոգում մեքենայի պահպանման ծախսերը։ Ոչ Աննա Հակոբյանի գրասենյակից, ոչ ԱԱԾ-ից սահմանված ժամկետի լրանալուց հետո մենք որևէ պատասխան չստացաանք։

Միակ կառույցը, որ արձագանքեց մեր հարցմանը՝ ֆինանսների նախարարությունն էր, որը սակայն նշել էր, որ մեր կողմից հայցվող տեղեկատվությունը տրամադրման ենքակա չէ։ «Ի պատասխան Ձեր հարցման, հայտնում ենք, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն՝ պահանջվող տեղեկատվությունը տրամադրման ենթակա չէ»: 

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում