9-րդ դասարանցիները «Գրականություն»–ից և «Հայա...

2025-2026 ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով, որը բխում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Մարտի 27-ին՝ ժամը 13։00-ին, ուսուցիչների և սովորողների համար նախատեսվում է կազմակերպել էսսեի վերաբերյալ վեբինար-հարցուպատասխան հետևյալ հղումներով՝

  • ուսուցիչների հարցաշար՝ https://forms.gle/2vxqoR5UD72XYQHQ9
  • սովորողների հարցաշար՝ https://forms.gle/eLV3US7iUKZ7v5yt7

Ուսուցիչներն ու սովորողները մինչև մարտի 24-ը ներառյալ պետք է լրացնեն իրենց հետաքրքրող հարցերը, որոնց պատասխանները կներկայացվեն վերոնշյալ վեբինար-հարցուպատասխանի ընթացքում։