9 հայ զինվորների գերեվարման մասին լուրը դեռ չ...

Քիչ առաջ սոցիալական ցանցում տարբեր օգտատերեր տարածում էին տեղեկություններ, որ Սյունիքի հատվածում ադրբեջանական կողմը 9 հայ զինծառայողներ է գերեվարել։ Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանն այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մեր տղերքից 9 գերի են ընկել…»։

Սյունիքի պաշտոնական մարմիններն այս պահին հերքում են հրապարակված տեղեկատվությունը։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները ևս հերքել են լուրը։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը մասնավորապես հաղորդագրություն է տարածել և նշել, որ իրենց տարածք հայ զինվորականներ չեն անցել և չեն գերեվարվել։