«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի փոխհամայնքապետ Արսեն Հակոբյանը, որ գրեթե 3 տարի առաջ մեծ սկանդալի մեջ էր հարտնվել որդու պատճառով, 1 հայտարարագրում միանձնյա սեփականությամբ 9 անհատական բնակելի տուն է հայտարարագրել։
Հակոբյանը հայտարարագրել է 3 մեքենա՝ DAF բեռնատար, SAMRO տարբեր բեռնատարողությամբ կիսակցորդ և MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։
2024 թվականին SAMRO-ն վաճառել է 15 մլն դրամով։ Սակայն տարեվերջին առկա տրանսպորտային միջոցների ցանկից անհետացել է DAF բեռնատարը. ինչ է եղել, պարզ չէ։
Արսեն Հակոբյանը հայտարարագրել է 1994 թվականին որպես նվիրատվություն ստացած 7,5 մլն արժեքով ոսկյա զարդեր։
Իսկ ինչ վերաբերում է Հակոբյանի կանխիկ դրամական միջոցներին, ապա 2024 թվականին դրանք նվազել են՝ 29 մլն դրամից տարեվերջին դառնալով 11 մլն դրամ, 70 հազար ռուբլին զրոյացել է, իսկ 23 հազար դոլարը դարձել է 13 հազար դոլար։
Տեղեկացնենք, որ չնայած Այս ունեցվածքին, Արսեն Հակոբյանի տարեկան միակ եկամուտը աշխատանքի վարձատրությունն է Արարատի համայնքապետարանի աշխատակազմից տարեկան՝ 5 մլն 270 հազար դրամ։
Հուսանք՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսումնասիրի այս պատմություբը, թե ով է 1 օրում 8 տուն ժառանգել այս պաշտոնյային»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



