«88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողութ...

Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։ Մասնավորապես՝

-16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,

- 11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,

- 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,

-3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,

- 2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։

Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հսկողական միջոցառումներ: