
«2025թ. Մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է, և նա պատրաստ է ստորագրել։ Ըստ Ձեզ, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պետք է ծանոթանան և իրենց համաձայնությունը տան պայմանագրի դրույթներին և բովանդակությանը»․ այս հարցն է տրվել քաղաքացիներին, որի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
- Միանշանակ այո — 73.0%
- Ավելի շուտ այո — 13.1%
- Ավելի շուտ ոչ — 5.3%
- Միանշանակ ոչ — 6.5%
- Դժվարանում եմ պատասխանել — 2.1%
Հարցու
Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, ապրիլի 29-ից մայիսի 2-ը, Հայաստանի մարզերի և Երևանի 1101 քաղաքացու շրջանակներում, հեռախոսային եղանակով։
Հարցման արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։