«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի սեպտեմբերի 12-ին Արսեն Ղարիբյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։ Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է ջրօգտագործողների համակարգում և տեղական ինքնակառավարման մարմիններում։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պաշտոնյայի կենսագրությունն ու ներկայացրած հայտարարագիրը՝ հասկանալու համար, թե ինչ գույք, եկամուտներ և ֆինանսական պարտավորություններ ունի Լոռու փոխմարզպետը։
Ուսուցչից մինչև փոխմարզպետ
Ղարիբյանի աշխատանքային գործունեությունը սկսել է կրթության ոլորտում։ 2009-2015 թվականներին նա աշխատել է Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, ֆիզկուլտուրայի և շախմատի ուսուցիչ։
2015-2017 թվականներին զբաղեցրել է «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։
Այնուհետև գործունեությունը շարունակել է նույն ոլորտում․
• 2017-2021 թվականներին եղել է «Լոռի» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի տեղակալ,
• 2021 թվականից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը՝ նույն ընկերության գործադիր տնօրենը։
Բացի այդ, 2017-2022 թվականներին եղել է Օձուն խոշորացված համայնքի ավագանու անդամ։ Նա նաև հանդիսանում է Armenian Red Cross Society-ի Լոռու մասնաճյուղի նախագահ։
Հայտարարագրում նշված է, որ նրա կինը՝ Թերեզա Դավթյանը, աշխատում է մանկապարտեզի տնօրեն։



