75 տարի առաջ ստորագրման համար բացվեց Մարդու ի...

75 տարի առաջ ստորագրման համար բացվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է այն հիմնարար արժեքների կարևորությունը, որոնց վրա կառուցված է Եվրոպայի խորհուրդը՝ մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն և ժողովրդավարություն։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան այն հիմքն է, որը ձևավորել է մարդու իրավունքների պաշտպանության առանցքային համակարգ և շարունակում է ուղենիշային լինել պետությունների համար՝ մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ճանապահին։

Այս օրը ևս մեկ հնարավորություն է վերահաստատելու մեր հանձնառությունը՝ ամրապնդելու և կատարելագործելու իրավունքների երաշխավորման ու արդյունավետ պաշտպանության համակարգերը»։