723 մլն դրամ՝ ԱԱԾ Պետական պահպանության ծառայո...

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում որոշեց ԱԱԾ-ին 723,7 մլն դրամ հատկացնել:

Որոշման ընդունումը պայմանավորված է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Հիմնավորման մեջ նշվում է. «Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:

Պետական  պահպանության ծառայությանը 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարը կապահովի բնականոն գործունեության իրականացումը»: