Ինչ ուզում եք արեք ազատ տարածքներում. մեր տարածքներին ոչ մեկ այսքան ժամանակ բան չի ասել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի դիմաց Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ ասաց բնակիչներից մեկը:
«Այս տարի առաջին անգամն է, որ ասում են պետք է քանդեն: Սաղ ամեն ինչ արեցինք, մտանք օրինական դաշտ, ուրախ, որ հեսա պետք է գան կարգավիճակ տան մեզի, հիմա եկել են, որոշում են կայացրել, թե՝ «դուրս եկեք, քանդում ենք»: 70-ական, 90-ական թվականներից ոչ մի անգամ մեզ չեն ասել դուրս եկեք»,- նշեց նա:



