67 համարի ավտոբուսը հարվածել է 4 ավտոմեքենայի...

67 համարի ավտոբուսը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ 1 ժամ առաջ հարվածել է 4 ավտոմեքենայի, այնուհետև կանգ առել ավազի կույտի վրա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցոում ավտոբուսի վարորդը՝ 54-ամյա Սամվել Բեգյանը պատմել է, որ ավտոբուսի արգելակները ընթացքի պահին չեն աշխատել։

Վարորդը պատմել է, որ վթարի հետևանքով 4 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որից 2-ը եղել են ավտոմեքենաների ուղևորները։

84B63AEF-C082-4FE5-AD34-F05ACA6869A8.jpg (246 KB)

F35369AE-20EE-4EC5-ABCB-E1951957FAC2.jpg (258 KB)