662 նոր դեպք․ 10 մահվան դեպք. Հայաստանում կոր...

Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 23247-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 762 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 10 դեպք։

Բացասական թեստերի թիվը՝ 1400։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 22488 դեպք: