
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի բնակիչ 66-ամյա տղամարդը ապօրինի ձեռք բերում, պահում և օգտագործում է թմրանյութ: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: