62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք...

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ին։ Ոստիկանները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 62-ամյա մի երևանցու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Պարզվեց, որ Երևանի բնակիչը Սաղմոսավան համայնքի իր ամառանոցում ապօրինի պահում է զինամթերք, իսկ այգում՝ աճեցնում կանեփ։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի 5 բույս, կաթուցիչ և ինքաձիգի 34 փամփուշտ։ Հանգամանքները պարզվում են։