
Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի 58-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Պարզվել է, որ տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական։ Իրավախախտումից բխող վարչարարություն իրականացնելու նպատակով պարեկներն ավտոմեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որտեղ Բջնի գյուղի բնակիչ, 60-ամյա ուղևորը 30 հազար ՀՀ դրամ է տվել պարեկներից մեկին։
Տղամարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերով ներկայացվել Սևանի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։