6 ամիս ծառայությունից հետո անցում պայմանագրայ...

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր ՀՀ-ի, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը:

Այնուհետ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ:

«Այն անվանվելու է «Պաշտպան հայրենյանց ծրագիր», որը նախատեսում է շարքային ու սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանել պատվովճար ստանալու իրավունք»,- ներկայացրել է Սուրեն Պապիկյանը։

Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվում է ազատորեն։