
Վերջին ամիսներին, շատ հաճախ շփվում շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների հետ, մարզային այցերի ընթացքում է մի քանի անգամ եղել, որ նրանք մոտեցել են, գործնականում՝ ամենօրյա ռեժիմով, էլեկտրոնային փոստով նամակներ եմ ստանում: Այս ընթացքում իրենք երկու հիմնական հարց էին բարձրացնում և ուրախ եմ, որ դրանցից մեկը լուծվեց: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Կառավարության այն ծրագրին, որով նախատեսում է ՀՀ-ում շաքարային դիաբետ ունեցող բոլոր՝ 1,100 երեխաների համար ներդնել կառավարման լիարժեք, խնայող և ճշգրիտ տվյալներ ապահովող համակարգ:
Նա նշել է, որ այդ որոշմամբ, պետական բյուջեից գնվում են սարքերը և դրանց շնորհիվ ծնողները սմարթֆոնների միջոցով կարող են հետևել:
«Ինսուլինը տրամադրվում է, չէ՞. Հա, ինսուլինը ցմա՞հ է տրամադրվում: Այսինքն՝ մենք մարդկանց, իրենց պրոբլեմի հետ մենակ չենք թողնում, մենք պրոբլեմի հետ առնչվում ենք հասցեական»,-ընգծել է Փաշինյանը: