Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան փողոցի թիվ 9/51 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, ինչից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ դիտահորում հայտնվածը թիվ 54 երթուղու ավտոբուսն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: