5350 չափահաս գյումրեցի արդեն միացել է Կարեն Ս...

Գյումրեցի գործարար Կարեն Սիմոնյանն օրերս նախաձեռնություն է սկսել, որով առաջարկում է Գյումրին դարձնել ազատ տնտեսական գոտի և հարկային ռեժիմի առումով ազատ քաղաք։ Մասնագետների կողմից հստակ հաշվարկված և հիմնավորված այս ծրագիրն է առաջարկում Կարեն Սիմոնյանը։ Այս ծրագրի կյանքի կոչվելու դեպքում Գյումրիում տնտեսական կյանքը մեծ աշխուժացում կապրի, կբացվեն հազարավոր նոր աշխատատեղեր, քաղաքը կդառնա մեր երկրի տնտեսական կենտրոններից մեկը, ներդրումների հսկայական հոսք կապահովվի։

Այս գաղափարը կյանքի կոչելու համար Կարեն Սիմոնյանը դիմել է գյումրեցիներին՝ ստորագրահավաքի միջոցով այն դարձնելու Գյումրիում ձևավորվելիք ապագա ավագանու ուղերձի նախագիծ։ Հարցի լուծումը, բնականաբար, ավագանու տիրույթում չէ, բայց ավագանին անելիք ունի, գյումրեցին անելիք ունի։ Այդ անելիքը ստորագրահավաքի և ուղերձի միջոցով պահանջատեր լինելն է։ Գաղափարին լեգիտիմություն տալն է։

13 օր է, ինչ ստորագրահավաքն սկսել է Գյումրիում, և Կարեն Սիմոնյանի նախաձեռնությանն արդեն իսկ միացել է 5.350 չափահաս գյումրեցի։ Մինչդեռ օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ էր շուրջ 1.100 ստորագրություն, բայց Կարեն Սիմոնյանի թիմը որոշել է ավելի մեծ լեգիտիմություն տալ այս նախաձեռնությանը։

Սա տպավորիչ թիվ է և ցույց է տալիս գյումրեցիների վստահությունը գործարար, հանրային գործիչ Կարեն Սիմոնյանի նախաձեռնությանը։