
Կանադացի լրագրող Նիլ Հաուերը Twitter-ի իր էջում տեղադրել է լուսանկար, որտեղ ինքը պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ է։ Լրագրողը գրել է, որ Աշոտ Փաշինյանին հանդիպել է բարում։ Ըստ էության լուսանկարը հերթական անգամ ապացուցում է մի քանի պարզ իրողություն․ Հայաստանին պարտության հասցրած, երկիրը աղետի մեջ թաղած իշխող ընտանիքն ըստ էության ոչ մի կապ չունի որ Հայաստանի հետ, ոչ Հայ ժողովրդի եւ ոչ էլ հայկականության։ Նույնիսկ այս դժնդակ օրերին մարդիկ շարունակում են վայելել կյանքը, «կայֆեր անել», առանց հաշվի առնելու, որ 5000 զոհի արյուն կա իրենց խղճին եւ 10 հազար հաշմանդամ դարձած հայորդու խեղված ճակատագիր, դեռ գերիներն էլ չհաշված։
Սակայն այս ամենը նրանց կարծես թե չի հետաքրքրում։ Ի վերջո, ինչպիսին մայրն է, նույնպիսին՝ որդին։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Հին Նոր տարին նշում էր դուստրերի հետ Մոսկվայում, թանկարժեք ռեստորաններից մեկում մի քանի հազար դոլարանոց գինիով։ Իսկ բոլորովին վերջերս էլ Աննա Հակոբյանն իր երկու թիկնապահի հետ մեկնել էր Միացյալ Նահանգներ՝ ծննդյան տարեդարձը նշելու։ Հիմա էլ Աշոտն է Կանադայում բարերում «կայֆեր անում»։
Երեւի հաջորդիվ էլ Փաշինյան ընտանիքի մյուս անդամները իրենց «կայֆերի» նկարներից կկիսվեն սոցկայքերում, ցույց տալով, որ պարզապես իրենց համար միեւնույնն է այն իրավիճակը, որ այսօր կա Հայաստանում եւ Արցախում։ Այն որ պետության ղեկավարի ընտանիքի անդամները որոշակիորեն սահմանափակումների տակ պետք է լինեն, դեռ ոչինչ, Փաշինյաններին կարծես ընդհանրապես հետաքրքիր չէ էթիկան, բարոյականության նորմերն ու արարողակարգը։
Այս ամենը բավական լավ ուղերձ է հատկապես այն մայրերին, որոնք Արցախյան վերջին պատերազմում որդիներ են կորցրել, սակայն դեռ շարունակում են աջակցել Փաշինյանին։ Սա ցույց է տալիս, թե ինչ պատուհասի են նրանք աջակցում եւ ինչ որակի ընտանիք ունի իրենց լիդերը, ընտանիք, որի անդամները կարող են մեղմ ասած՝ «խրախճանք անել ժանտախտի ժամանակ»: