50 օր, նախկինում եղել է նաև 24 ժամ, 100 օր......

50 օր, նախկինում եղել է նաև 24 ժամ, 100 օր... Մենք այս ամենի միջով անցել ենք: Այս մասին Չինաստանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Թրամփի երեկվա հայտարարություններին, որտեղ նա սպառնում էր նոր պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի հարցում «առաջընթացի բացակայության» դեպքում:

Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի առևտրային գործընկերները չեն հրաժարվի իրենց պարտավորություններից Թրամփի սպառնալիքների պատճառով, և Ռուսաստանը կհաղթահարի նոր պատժամիջոցները: