«5-րդ ալիքը»-ը հաղթեց դատարանում

«5-րդ ալիքը» շահել է ոստիկանությքան դեմ դատը «դիմակի գործով». Այսօր ՀՀ Վարչական դատարանը բավարարել է 5-րդ ալիքի ներկայացուցիչների խմբի՝ Արամ Վարդևանյանի գլխավորությամբ ներկայացված հայցադիմումը։ Դատարանը անվավեր է ճանաչել 17․07․2020 թվականին Ոստիկանության կայացրած որոշումը, իբրև դիմակ չկրելու վերաբերյալ։ Ոստիկանությունը դրանով միջամտել է ԶԼՄ-ի անկախությանը և փորձել էր լռեցնել 5-րդ ալիքին։ Այդպիսի փորձեր շատերն են արել և բոլորի վերաբերյալ արդյունքը լինելու է այդպիսին։ Դատարանը նաև որպես դատական ծախսի պարտականություն Ոստիկանության վրա դրել է 50,000 ՀՀ դրամ վճարելը։